«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

ՀՔԾ պետը՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին

ՀՔԾ պետը՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն ընդգծում է, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք առաջադրելու համար կա ապացույցների բավարար համակցություն: Ինչպես հաղորդում է, այս մասին Սասուն Խաչատրյանն ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Քրեական դատավարության օրենսդրության համաձայն՝ որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն, այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին որպես մեղադրյալ ներգրավել և նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դուք գիտեք, որ դատարանը բավարարել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Դատարանը խափանման միջոց կիրառելիս, հատկապես կալանքի դեպքում, պատասխանում է երկու հարցի՝ կա՞ խափանման միջոց կալանք կիրառելու պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը և  կա՞ խափանման միջոցի հիմքը, այսինքն՝ խուսափելու, քննությանը խոչընդոտելու հիմքերը:  Դատարանը գտել է, որ առկա է և՛ պայմանը, այսինքն՝ հիմնավոր կասկածը, և՛ հիմքը: Այսքանից ավել չեմ ցանկանում ոչինչ ասել՝ ելնելով նախաքննության շահերից»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին, կարո՞ղ ենք ասել, որ սա կբերի նաև 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած  մյուս սպանությունների բացահայտմանը ևս, Սասուն Խաչատրյանը պատասխանեց.  «Ես հույս ունեմ, որ հենց այդպես էլ կլինի»:

Հիշեցնենք, Գեղամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել Գեղամ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: