«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Հրաչյա Հարությունյան. Իսկ ով՞ է պաշտպանելու քոչարյանի ասած տեսակին Հայաստանից

Հրաչյա Հարությունյան. Իսկ ով՞ է պաշտպանելու քոչարյանի ասած տեսակին Հայաստանից

«Քոչարյանն իր հարցազրույցի ժամանակ ասել է՝ «հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Արցախը պետք է իր տեսակը պաշտպանի Հայաստանից»:

Նույն քոչարյանը 30 տարի առաջ ասում էր՝ Ղարաբաղը պետք է պաշտպանի իր տեսակը Ադրբեջանից:
Երևակայենք,որ այս մարդը մոլագար չէ,մազոխիստ չէ,սադիստ չէ,թալանչի չէ և օժտված է նորմալ մարդկային բանականությամբ,ապա ստացվում է, որ նա իր տեսակը նույնացնում է Արցախի տեսակի հետ,որին հարկավոր է պաշտպանվել թշնամուց:

Նախկինում դա՝Ադրբեջանն էր,իսկ հիմա՝Հայաստանը: Ընդ որում, քոչարյանի տեսակը Ադրբեջանից պաշտպանելու համար,Հայաստանի գենոֆոնդի մի մասը՝մոտ 10 հազար տղամարդ,որոնք կարող էին երեխաներ ունենալ,պառկեցին հողի տակ,որպեսզի այդ տեսակին չմորթեին:Հիմա էլ Հայաստանի 18 տարեկան երեխաները իրենց կյանքի գնով ապահովում են անվտանգությունը:

Հարց է ծագում՝իսկ ով՞ է պաշտպանելու քոչարյանի ասած տեսակին Հայաստանից:Ազերիները՞, ռուսները՞, թաթարները՞»: 

Հրաչյա Հարությունյան