Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 16-ին ընդունել է որոշում (№ 635-р)՝ օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան ժամանակավորապես սահմանափակելու մասին:
Նշված կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան մինչ այժմ սահմանափակված էր: Այնուամենայնիվ, օտարերկրյա բոլոր քաղաքացիները, ներառյալ Հայաստանի քաղաքացիները, կարող են Ռուսաստան մուտք գործել մի շարք հիմքերով:
Մասնավորապես՝
Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն կացության թույլտվություն եւ օդային անցակետերով Ռուսաստան մուտք գործողները, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:
Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ընտանիքի անդամներ են (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգրյալներ), Ռուսաստանի քաղաքացիների խնամակալներ եւ հոգաբարձուներ՝ անձը հաստատող վավեր փաստաթղթերի եւ ազգակցականության աստիճանը հաստատող փաստաթղթի պատճենի ներկայացման պայմանով:
Բուժման նպատակով Ռուսաստան մուտք գործող Հայաստանի քաղաքացիները՝ անձը հաստատող վավեր փաստաթղթեր, ինչպես նաեւ բժշկական կազմակերպության կողմից տրված փաստաթղթեր (փաստաթղթերի պատճեններ), որոնք հաստատում են բուժման հրավերը՝ նշելով բուժման ժամանակը, կամ Ռուսաստանի առողջապահության նախարարության կողմից ձեւակերպված փաստաթղթեր (փաստաթղթերի պատճեններ) ներկայացնելու դեպքում։
Հայաստանի այն քաղաքացիները, որոնք Ռուսաստանի Դաշնության նախագահի 2006թ. հունիսի 22-ի թիվ 637 հրամանագրով հաստատված Արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության պետական ծրագրի (այսուհետ`Պետական ծրագիր) մասնակիցներ եւ մասնակիցների ընտանիքի անդամներ են՝ անձը հաստատող վավեր փաստաթղթեր եւ եւ Պետական ծրագրի մասնակցի վկայական ներկայացնելու դեպքում։
Այն անձինք, որոնք մուտք են գործում Ռուսաստան`այցելելու հիվանդ մերձավոր հարազատներին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրողներ, որդեգրյալներ), խնամակալներին եւ հոգաբարձուներին` իրենց անձը հաստատող վավեր փաստաթղթեր, ինչպես նաեւ բժշկական կազմակերպության կողմից տրված փաստաթղթեր (փաստաթղթերի պատճեններ) ներկայացնելու դեպքում:
Այն անձանց ամբողջական ցուցակը, որոնց ՌԴ կառավարության մարտի 16-ի № 635-р հրամանի հիման վրա թույլատրվում է մուտք գործել Ռուսաստան, հասանելի է հղումով։
Ռուսաստան մուտք գործելիս Հայաստանի քաղաքացիները պետք է տրամադրեն ՊՇՌ թեստ (տեղեկանք)՝ կորոնավիրուսի բացակայության մասին: Թեստի արդյունքները պետք է ստացվեն Ռուսաստան ժամանելուց ոչ շուտ, քան 72 ժամ առաջ: Որաշման պաշտոնական տեքստին կարելի է ծանոթանալ Ռուսաստանի «Ռոսպոտրեբնադզոր»-ի քաղաքի պաշտոնական կայքում։
Հայաստան մուտք գործելու կանոնները օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների) համար՝
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել բացել ցամաքային սահմանները օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մուտքն արգելվել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու համար սահմանված սահմանափակումների պատճառով:
Օտարերկրյա քաղաքացիների համար ցամաքային սահմաններով Հայաստան մուտք գործելու սահմանափակումները հանվել են, այժմ բոլոր օտարերկրացիները կարող են երկիր մուտք գործել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով: Բոլոր օտարերկրացիներն այժմ կարող են Հայաստան այցելել՝ ունենալով վերջին 72 ժամվա ընթացքում կորոնավիրուսի համար ՊՇՌ թեստի բացասական պատասխան: