Կարեվոր
Հրդեհ ՀՀ ՊՆ զորամասում. նախնական տվյալներով կա 15 զոհ, 3 վիրավոր
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
ՊՆ հաղորդմամբ, չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
Լրացված.
Հրդեհի հետևանքով վեց զինծառայող և մեկ սպա տեղափոխվել են հոսպիտալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։