«  Սեպտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Яндекс.Метрика

Human Rights Watch-ի զեկույցը. «Պատերազմի դասերը»

Human Rights Watch-ի զեկույցը. «Պատերազմի դասերը»

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը «Պատերազմի դասերը» վերնագրով զեկույց է հրապարակել ղարաբաղյան վերջին պատերազմի վերաբերյալ։

Իրավապաշտպան կառույցն ընդգծել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմի հենց առաջին օրը երեխաներ են զոհվել․ 2020-ի սեպտեմբերի 27-ին Մարտունու շրջանում արկի պայթունից սպանվել է 9-ամյա Վիկտորիա Գեւորգյանը։

Human Rights Watch-ը, տարբեր աղբյուրների հրապարակած փաստաթղթերին հղում անելով, նշել է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում սպանվել է ավելի քան 150 խաղաղ բնակիչ:Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված լքել են տները, մեծաթիվ տներ ավերվել են:

Հայկական կողմից վնասվել կամ ավերվել է առնվազն 71 դպրոց, որոնց թվում՝ երկուսը Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ 54 ադրբեջանական դպրոց։

2020-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում կար 220 դպրոց, որտեղ սովորել է մոտ 24 հազար աշակերտ։ Նոյեմբերի դրությամբ, այդ դպրոցներից 107-ը, որտեղ գրանցված էր 6834 աշակերտ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։

Այդ տարածքներում բնակվող հայերը տեղափոխվել են Հայաստան կամ Ղարաբաղում հայերի հսկողության տակ մնացած շրջաններ, որտեղ աշակերտների համար դպրոցներ վերաբացելու հարցում մեծ դժվարություններ կան: Շատ դպրոցական շենքեր առնվազն մասամբ վերանորոգվել են, բայց որոշ դպրոցներ ըստ էության դատարկ են մնացել՝ անվտանգության նկատառումներով:

Human Rights Watch-ն ընդգծել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը, դպրոցներ կառուցելուն ու վերանորոգելուն զուգընթաց,  պարտավոր են երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողները, այս ուսումնական տարում դպրոցի հասանելիության հնարավորություն կունենան:

Հայաստանը 111 երկրների շարքում հավանություն է տվել Անվտանգ դպրոցների հռչակագրին, որը կարեւորում է կրթության պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ:

Կառույցը նաեւ հարց է բարձրաձայնում, թե որն է հետագա ճակատագիրը: Human Rights Watch-ի համոզմամբ, մինչ Ադրբեջանը և Հայաստանը դպրոցներ են կառուցում և վերանորոգում, երկու կողմերը պետք պարտավորվեն երաշխավորել, որ բոլոր երեխաները, ներառյալ հաշմանդամություն ունեցողներն, այս ուսումնական տարում կունենան դպրոցի հասանելիության հնարավորություն:

Ադրբեջանը նաև պետք է միանա Անվտանգ դպրոցների հռչակագրին:

Զեկույցում ընդգծված է, որ հակամարտությունը եւ դրա հետեւանքները ցույց են տալիս կրթությունը հարձակումներից պաշտպանելու համապարփակ նորմերի նկատմամբ պարտավորությունների ամրապնդման անհրաժեշտությունը: