Լեռնային Ղարաբաղի բնակիչները սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման
Լեռնային Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման։ Հացի սուր պակասի պատճառով չեն աշխատում բազմաթիվ հացաբուլկեղենի խանութներ: Այդ մասին թվիթերի իր էջում գրում է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:
«Գազի անջատումը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններին, այդ թվում՝ մանկապարտեզներին և դպրոցներին։ Նրանք մնում են փակ, քանի որ չեն կարող տաքացվել։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,-նշում է Գոգիան:
Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել Արցախում կրկին գազի մատակարարումը դադարեցնելու խնդրի առնչությամբ, կոչ արել թույլ տալ վերսկսել գազամատակարարումը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոկում գրել է ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն:
«ԵՄ-ն մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման վերստին անջատմամբ: Շտապ անհրաժեշտ է վերականգնել մատակարարումը տեղի տուժած բնակչությանը»,-գրել է Ստանոն:
Նա ընդգծել է՝ ԵՄ-ն կոչ է անում իշխանություններին, որոնք վերահսկողություն ունեն, թույլ տալ դա՝ հատկապես ներկայիս եղանակի պայմաններում:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։
Լեռնային Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման։
Արցախը հումանիտար աղետի շեմին է.