«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Ինչ է նախատեսվում ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում

Ինչ է նախատեսվում ՀՀ նախագահի հրաժարականի դեպքում

Ազգային ժողովի այսօրվա նիստի օրակարգային հարցերից անցնելուց առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի առնչությամբ:

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 142-րդ հոդվածի, ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի առաջին մասիՙ ՀՀ նախագահը հրաժարականի դիմում է ներկայացրել: ԱԺ կանոնակարգ օրենքի 147 հոդվածի երկրորդ մասին համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հայտարարությամբ է հանդես գալիս:
Սակայն եթե նախագահը մեկ շաբաթվա ընթացքում հետ չվերցնի իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը պետք է ստորագրի և հրապարակի ԱԺ նախագահը: Սիմոնյանը նշեց` այդ արձանագրության ստորագրման պահից նախագահի հրաժարականն ընդունված կհամարվի»,-ասաց Սիմոնյանը:

Նշենք՝ ՀՀ Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն, Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչեւ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը: 

Սա նշանակում է, որ մինչեւ ՀՀ նախագահի արտահերթ ընտրությունը, նախագահի լիազորությունները ժամանակավորապես կկատարի Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝  երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հրաժարականի դիմում է ստորագրել: