«  Հունվար 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Իրանի նախագահ. Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունն իր բոլոր տարածքների նկատմամբ

Իրանի նախագահ. Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունն իր բոլոր տարածքների նկատմամբ

Իրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և իր տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին։

«Իրանի Իսլամական Հանրապետության առանցքային քաղաքականություններից մեկը երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելն է։ Այդ առումով Թեհրանը սատարում է Հայաստանի ինքնիշխանությունը իր բոլոր տարածքների և այդ երկրի տարածքով անցնող բոլոր ճանապարհների նկատմամբ»,- Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Փաշինյանին ասել է Ռայիսին:

Նշելով` այս տարածաշրջանում իրավիճակի զգայունությունը պահանջում է, որ երկրները պարբերաբար քննարկեն տարածաշրջանային և երկկողմ հարցեր, Իրանի նախագահը միաժամանակ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առաջընթացը` տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության հասնելու հույս հայտնելով և կարևորելով ապաշրջափակումը:

Թեհրանում լույս տեսնող «Արաքս» պարբերականի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը հեռախոսով «Ազատությանը» փոխանցեց` Իրանի կողմից նախագահի մակարդակով նման հայտարարությունը պարզորոշ ցույց է տալիս, որ Թեհրանի համար այս հարցն ունի ռազմավարական նշանակություն։ «Այսինքն, այն, որ Իրանը պատրաստ չէ որևէ փոփոխություն տեսնել տարածաշրջանում սահմանային առումով, միջազգայնորեն ճանաչված սահմանների առումով, ես կարծում եմ՝ դա շատ կարևոր է։ Վերջին նաև Իրանի քայլը, որ արդեն Կապանում ծրագրում է ունենալ հյուպատոսարան, և հայկական կողմն էլ հայտարարեց, որ ինքը նման քայլի գնալու է», - ասաց Քեշիշյանը՝ ամփոփելով․ - «Այնուամենայնիվ, Իրանը գիտակցել է, որ շատ կարևոր բան կարող է կորցնել Հայաստանի սահմանը կորցնելով, և դրա համար որոշակի և հստակ քայլեր է վերցնում, որը, կարծում եմ, որ պետք է հայկական կողմը շատ դրական և լավ դրան արձագանքի»։

Ուշագրավ է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը չի ներկայացրել Իրանի նախագահի խոսքերը Հայաստանով անցնող ճանապարհների նկատմամբ Երևանի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտության մասին, նշում է «Ազատությանը»: