Տարածաշրջան
Իրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անում
Իրանը Հարավային Կովկասում խաղաղության ու զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային մարտերի հետ, հաղորդում է IRNA-ն:
Հաթիբզադեն հայտարարել է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ցանկացած օգնություն ցուցաբերելու Իրանի պատրաստակամության մասին: