Տարածաշրջան
Իրանը փակում է ցամաքային սահմանը
Իրանի իշխանությունները 15 օրով փակում են հարևան երկրների հետ ցամաքային սահմանը՝ կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքի տարածման սպառնալիքի պատճառով, Իրանի մաքսային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլա Լաթիֆիի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և ՆԳ նախարարության կարգադրությամբ «Օմիկրոն» մանրէահիմքի տարածումը կանխելու նպատակով հարևան երկրների հետ ցամաքային սահմանը ուղևորների համար այսօրվանից փակ կլինի 15 օրով»,-Լաթիֆիի խոսքերը մեջբերում է ԻԼՆԱ գործակալությունը։
Պաշտոնյան հստակեցրել է, որ խոսքը Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի մասին է։