Հասարակություն
Իրավապաշտպաններ Նինա Կարապետյանցին, Արա Կարագյոզյանին բերման ենթարկեցին (տեսանյութ)
Ամուլսարը հանքի չվերածելու պահանջով Կառավարության դիմաց ակցիայի գնացած իրավապաշտպան Նինա Կարապետյանցին, փաստաբան Արա Ղարագյոզյանին և այլոց Ոստիկանությունը բերման ենթարկեց։
Նինա Կարապետյանցի խոսքով՝ զգուշացրել է ոստիկաններին, որ ինքը ոչ թե հավաք, այլ միայնակ ակցիա է անում, սակայն նա ենթարկվեց վարչական ձերբակալության։ Իրավապաշտպանին տեղափոխում են Ոստիկանության Մալաթիայի բաժանմունք։
Ինձ որպես իրավապաշտպան բերման են ենթարկել Մալաթիայի ոստիկանության բաժինլ,ես հավաքի մասնակից չէի,այլ այնտեղ էի քաղաքացիներկ իրավունքը պաշտպանելու համար, ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան Արա Կարագյոզյանը և տեսանյութ հրապարակել
Թարմացված
ՄԻՊ արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ