«  Օգոստոս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Ժաննա Ալեքսանյան. Պետական մակարդակով անարգել են հերոս զինվորի հիշատակը

Ժաննա Ալեքսանյան. Պետական մակարդակով անարգել են հերոս զինվորի հիշատակը

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Ըստ Քննչական կոմիտեի, ինքնասպան եղած Սարգիս Գրիգորյանը մասնակցել էր 44 օրյա արցախյան պատերազմին, անցել էր այդ դժոխքի միջով հերոսին վայել պահվածքով։ Նա վիրավորվել էր պատերազմում։

Հայրը նրա կողքին էր պատերազմի ողջ ընթացքում, ասում է նա նահանջող չէր, մերժում է որդուն կպցրած ինքնասպանի պիտակը։ Բայց Սարգիսի վերջաբանն ավելի տխուր է քան սկիզբը։ Նրան թաղել են առանց զինվորական կարգի, թաղմանը մի քանի զինվոր են ուղարկել ընդամենը։ Հրամանատարական կազմից հարկ չեն համարել ցավակցել մորը, որևէ բացատրություն տալ հերոսի մահվան համար։

Սարգիսը պատերազմից հետո էլ կամավոր մեկնել էր Արցախ, չնայած որ նրան բերել էին Վայքի զորամաս, ասել է՝ ընկերներս այնտեղ են, ես նրանց կողքին պիտի լինեմ։ Մորն ասել են ինքնասպանի գերեզմանին դրոշ չպիտի բարձրացվի։

Պետական մակարդակով անարգել են հերոս զինվորի հիշատակը։

Ավելի մանրամասն՝ այստեղ