«  Հոկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Ժիրայր Լիպարիտյան. Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մեր իրավունքների կորուստն է (տեսանյութ)

Ժիրայր Լիպարիտյան. Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մեր իրավունքների կորուստն է (տեսանյութ)

Ղարաբաղի հարցը կախված է Ռուսաստանից ու Ադրբեջանից, մասամբ՝ Թուրքիայից, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրայանի հետ» հաղորդման ժամանակ ասաց առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը՝ ընդգծելով որոշողները նրանք են։

Դիտարկմանը, թե ըստ արևմտյան վերլուծաբանների մի որոշակի հատվածի, նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագիրն արձանագրում է մի իրավիճակ, որ կարելի է բնութագրել իբրև շատ շահեկան գործարք Ռուսաստանի համար, Լիպարիտյանն այսպես արձագանքեց․

«... Ինձ համար կարևորնն այն է, թե մեզ համար ինչ է նշանակում։ Իսկ մեզ համար պարտություն է՝ հստակորեն, մենք կորցրեցինք, և այդ փաստաթուղթը հաստատում է այդ կորուստը՝ տարածքների կորուստը, մեր իրավունքների կորուստը, Ղարաբաղի մասնակցության կորուստը, այդ բոլորը դարձան իրականություն և մենք ստորագրեցինք և ստիպված էինք ստորագրել, եթե ոչ, թերևս հավանաբար ավելի վատ կլիներ, հիմա այդ է իրականությունը։ Հիմա Ռուսաստանի համար հետաքրքիր էր անշուշտ։ Գիտեք որքան արագ նրանք մտցրին խաղաղապահ ուժերը, նրանք պատրաստ էին, նրանց համար Ադրբեջան մտնելը, որպես ռազմական գործոն, երկար տարիների ծրագիր էր, և կարողացան մտնել»։

Ընդգծելով անվտանգության կարևորությունը, Լիպարիտյանը շեշտում է՝ չպետք է մոռանալ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը հինգ տարվա համար է։

«...Իսկ եթե Ադրբեջանը չորս տարուց Ռուսաստանին ասի, որ դուրս եկեք, այսինքն՝ երեքուկես տարուց պետք է նրանց զգուշացնի, որ հինգ տարվա վերջում պետք է դուրս գաք, որի իրավունքն ունի, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, պետք է պնդի, որ մնա՞, թե՞՝ պիտի դուրս գա և ուրիշ միջոցներ մտածի։ Այս բոլոր սցենարները պետք է մտածենք...»։

Ավելին՝ տեսանյութում.