«  Հունիս 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

«Ժողովրդի հաղթանակը» և իրականությունը. «Առավոտ»

«Ժողովրդի հաղթանակը» և իրականությունը. «Առավոտ»

Առավոտը գրում է. «Ժողովուրդը» հրճված է ընտրություններում տարած իր «փայլուն հաղթանակով»՝ նրան հաջողվել է «չոքըցնել», «կզըցնել» եւ նման այլ բազմաթիվ գործողություններ անել Փաշինյանի բոլոր «չուզողներին», այդ թվում՝ նզովյալ մտավորականներին:

Սա իրականության «պայծառ» կողմն է: Հիմա դառնանք «ստվերային կողմին»:

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում գտնվում են առնվազն 1000 ադրբեջանցի զինծառայողներ: Նրանք հեռացա՞ն «ժողովրդի հաղթանակի» հետեւանքով: Բաքվում ծանրագույն հոդվածներով դատվում են մեր ռազմագերիները: Նրանք վերադարձա՞ն Հայաստան՝ մեր երկրում «վատ» մարդկանց «կզըցնելու» շնորհիվ:

Հասկանում եմ, որ «ժողովրդին» այդ հարցերը չեն հետաքրքրում: Համենայնդեպս՝ արձանագրեմ պատմության համար: Իրական կյանքով հետաքրքրվող ընթերցողներին հիշեցնեմ նաեւ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինն այս շաբաթվա ընթացքում ակտիվ շփումներ է ունեցել Ալիեւի եւ Էրդողանի հետ: Հասկանալի է, որ նրանց խոսակցությունների առանցքային թեման էին Հայաստանի հետ կապված խնդիրները: Այդ առիթով պարզապես թվարկեմ, թե ինչ են Թուրքիան եւ Ադրբեջանը մեզանից՝ որպես պատերազմում պարտված կողմ, պահանջում: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ընդունումը, որը ենթադրում է Արցախի ճանաչումը` որպես այդ երկրի անբաժանելի մաս, Թուրքիայի ամբողջականության ճանաչումը՝ Կարսի պայմանագրի վերահաստատմամբ, միջանցք այդ երկու երկրների միջեւ՝ Հայաստանի Սյունիքի մարզով, որը չի վերահսկվի մեր կողմից, միջազգային ատյաններում եւ միջազգային հարաբերություններում Ցեղասպանության խնդրի հետապնդումից հրաժարվելը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական՝ «Առավոտ»-ում