Կարեն Հարությունյան. Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա կամ պաշտոնանկ արվի
Երկրորդ բանակային կորպուսը հենց այս պահին գլխատված է։ Հրամանատարները, տեղակալները, գնդի հրամանատարները ազատված են պաշտոններից։ Նրանց փոխարինողները դեռ չեն նշանակվել։
Եթե, Աստված մի արասցե, Գեղարքունիքի ուղղությամբ հիմա հարձակում լինի, բանակն այդ հատվածում պարզապես ղեկավարություն չունի։
Կորպուսի ամբողջ ղեկավար կազմին միանգամից հեռացնելը քաղաքական անպատասխանատվության ցցուն դրսևորում է։
Պաշտպանության նախարարը պետք է հրաժարական տա կամ պաշտոնանկ արվի։ Դա նվազագույն քաղաքական պատասխանատվությունն է, որ այս իշխանությունը պետք է վերցնի այս պահին։
Այսօր՝ հունվարի 19-ին ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայող մահացել է: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայող և մեկ սպա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: