Կարեվոր
Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին
Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այդ թվում վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել շփվել ընտանիքների հետ։
Նշենք՝ հունիսի 8-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում այցելել էին առևանգված երկու հայ զինծառայողներին։
Հիշեցնենք` Բաքուն այս պահին հաստատում է 44-օրյա պատերազմից հետո 33 անձի գերի լինելու փաստը։
Հայ իրավապաշտպանների տվյալներով` ադրբեջանական գերության մեջ է գտնվում 80 անձ։