Պաշտոնական
Կարմիր խաչը մասնակցել է հայ ռազմագերիներին վերադարձնելու գործընթացին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որպես չեզոք միջնորդ, մասնակցել է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու գործընթացին։ Այս մասին ասված է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության տարածած հաղորդագրությունում։
«Վերադարձածների թվում կային անձինք, որոնց մենք այցելել էինք սեպտեմբերի 23-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 23-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջանի զինված ուժերի վերջին ագրեսիայի ժամանակ գերության մեջ հայտնված հայերին»։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքուն ԱՄՆ միջնորդությամբ Երևանին է հանձնել 17 հայ ռազմագերիների: