Կարպիս Փաշոյան. Ի՞նչ է սա, եթե ոչ եղբայրասպանություն
Այս իշխանության ամենասարսափելի մեղքը եղբայրասպանության քարոզն է։ «3 միլիոնին հանուն 120 հազարի չզոհելու» խայտառակ միտքն իրականում ական է ինչ-որ մի օր պայթելու հեռանկարով։ Ղարաբաղցին իր կորուստների մեջ մեղադրելու է երևանցուն, իսկ վերջինս էլ Հայաստանի ծանր դրությունը պայմանավորելու է ղարաբաղյան «բեռով»։
Ի՞նչ է սա, եթե ոչ եղբայրասպանություն, խորը անդունդ, որը տարանջատում է նույն ժողովրդի երկու հատվածներին։
Վստահաբար ինչ-որ մի օր դա փոխակերպվելու է գործողության և Երևանի կոնտրոնում «Բարդուղիմեոսյան գիշերը» ավելի քան իրական է թվում։
Նշենք՝ Լաչինի միջանցքի թեմայով երեկվա լսումներ ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն իր ելույթում ասել է․ «պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար»։