Խոսք
Կարպիս Փաշոյան. Հայաստանի ԱԳՆ, դուք այս երկրի ամոթն ու խայտառակությունն եք

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային հետքը, պղծում է խաչքարերն ու հուշարձանները, ձևախեղում և ոչնչացնում եկեղեցիները, բայց այս թեման Հայաստանի ԱԳՆ-ին ոչ մի կերպ չի հետաքրքրում։
Նրանք զբաղված են Պաղեստինի մշակութային ժառանգության պահպանությամբ։ Եգիպտոսը, Հորդանանը, Սիրիան, Ալժիրը, Սաուդյան Արաբիան և մյուս արաբական երկրները ձեռքները լվացել են ու Պաղեստինի մշակութային ժառանգությունը մնացել է Արարատ Միրզոյանի և Վահան Կոստանյանի փխրուն ուսերին։ Այն նույն Արարատի ու Վահանի, որոնք ԱԳՆ-ի կայքից հեռացրել են Ղարաբաղյան հակամարտության բաժինը։ Նրանց համար այդպիսի հարց երբևէ գոյություն չի ունեցել։
Բարեկամներ, դուք այս երկրի ամոթն ու խայտառակությունն եք։ Փողոցում ինձ տեսնելիս կարող եք հանգիստ չբարևել։