Կայացավ նախագահի ամենամյա մրցանակաբաշխությունը (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի, բնական գիտությունների, արվեստի, բժշկագիտության և այլ բնագավառների զարգացման համար մրցանակներ հանձնեց ոլորտների 26 ներկայացուցիչների: Հունիսի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում նախագահը մրցանակակիրներին շնորհակալություն հայտնեց պետությունն ու պետականությունը պաշտպանելու ու շենացնելու համար:
Ներկայումս նախագահի մրցանակը շնորհվում է հետևյալ անվանակարգերում
- Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար
- Բժշկագիտություն
- Բնական գիտություններ
- Ֆիզիկա
- Տեխնիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- Հումանիտար գիտություններ
- Գրականություն
- Արվեստ։
Շնորհվում է նաև նախագահի երիտասարդական մրցանակներ
- Վիզուալ արվեստ
- Գրականություն
- Դասական երաժշտություն՝ երգեցողություն և գործիքային կատարում անվանակարգերում:
Նախագահի մրցանակը շնորհվում է վկայագրով, մեդալով և դրամական պարգևով: Դրամական պարգևը կազմում է շուրջ 5 մլն ՀՀ դրամ, իսկ երիտասարդական մրցանակը՝ 1 250 000 դրամ:
Մրցանակն ունի նաև կարգախոս՝ «Արժևորելով միտքն ու համառությունը», իսկ հայկական մուֆլոնի եղջյուրները պատկերող տարբերանշանի գաղափարի հիմքում ընկած է մրցանակի արժեքների վերաիմաստավորումը, մասնավորապես՝ հայերին բնորոշ աշխատասիրությունն ու հաստատակամությունը, որոնք օգնում են առաջ շարժվելու ի հեճուկս դժվարությունների:
Մրցանակը շնորհվում է մեկ անգամ: Հավակնորդների աշխատանքները դիտարկում են հատուկ մասնագիտական հանձնախմբերը, ովքեր ռոտացիոն կարգով փոխվում են 5 տարին մեկ՝ ապահովելով աշխատանքի թափանցիկությունը:
Ավելին՝ տեսանյութում
Լուսանկարները՝ այստեղ