«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Կիրակոսյան. «Պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցով ՄԻԵԴ–ում քննություն է սկսված»

Կիրակոսյան. «Պատերազմին Թուրքիայի մասնակցության հայցով ՄԻԵԴ–ում քննություն է սկսված»

ԱԺ արտահերթ նիստում այսօր  քննարկվել է «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխությունների ու լրացումների փաթեթը։
Դրանով առաջարկվում է ընդլայնել ՄԻԵԴ ներկայացուցչի իրավասությունները, քանի որ այսօր էլ նա իրականում Հայաստանը ներկայացնում է ոչ միայն ՄԻԵԴ-ում, այլև միջազգային իրավական այլ ատյաններում։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ օրենքի նախագծում առաջարկվում է «միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ» ձևակերպումը։

Կիրակոսյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին ՀՀ–ն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, որտեղ ևս Հայաստանի շահերը ներկայացնելու է ՀՀ ներկայացուցիչն ու ներկայացուցչի գրասենյակը։

«Թուրքիայի դեմ մենք ունենք ներկայացված գանգատ` ՄԻԵԴ-ում, ս.թ. մայիսի 9-ին, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման ու տեղափոխման միջոցով անմիջական ներգրավվածության փաստերին։ Այսինքն` ներկայացվել են ապացույցներ»,- նշեց Կիրակոսյանը` հավելելով, որ գանգատն այս պահին գտնվում է դատարանում, քննվում է պալատներից որևէ մեկին փոխանցելու հարցը։