Կարեվոր
Կոչ. Սեպտեմբերի 12-ին մասնակցենք մեղադրյալ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն հորդորում է լրագրողներին, իրավապաշտպաններին, փաստաբաններին և բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 12-ին ժամը 13։00-ին ներկա գտնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (Արշակունյաց պողոտա 24/1. Պանթեոնի մոտ) և մասնակցել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստին։
Կազմակերպությունը կարևորում է գործի արդար և անկողմնակալ դատաքննությունը և անաչառ լուսաբանումը, ուստի անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը։