«  Սեպտեմբեր 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Կոռնիձոր է ժամանել Արցախից տեղահանվածների առաջին խումբը

Կոռնիձոր է ժամանել Արցախից տեղահանվածների առաջին խումբը

 Սյունիքի Կոռնիձոր գյուղ է ժամանել ԼՂ-ից տեղահանվածների առաջին խումբը։ Տեղեկությունը հայտնում է RT–ի Telegram ալիքը։
«Մի քանի մեքենա եկավ։ Կանայք և երեխաները սկզբում մտնում են գրանցման կենտրոն, որը գտնվում է Լաչինի միջանցքի հարևանությամբ»,- Կոռնիձորից հայտնել է RT թղթակիցը։

Նշվում է, որ սպասվում է նաև շտապօգնության մեքենաների շարասյուն, որպեսզի բոլոր վիրավորներին կարողանան տեղափոխել ՀՀ հիվանդանոցներ:

«Շտապօգնության 23 մեքենա մասնագետների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան կտեղափոխեն ծանր և ծայրահեղ ծանր վիրավորում ստացած Լեռնային Ղարաբաղի 23 քաղաքացու»,– նշված է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Կարմիր խաչի ուղեկցությամբ մեքենաներն արդեն անցել են Հակարիի կամուրջը։