Կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն ավելացել է 20-ով
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը, այսօրվա դրությամբ, 853 են։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
- Նոր դեպքեր-20
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 853
- Բուժվածներ - 87
- Փաստացի բուժվողներ - 758
- Բացասական թեստեր - 4287
- Մահվան ելքեր - 8
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճկաին՝ ասելով.
«Երեկ բացառիկ է եղել, քանի որ դուրս գրված, առողջացած պացինետները ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները։ 20 հոգի նոր ախտորոշում է եղել և 25 հոգի դուրս գրվածներ: Երեկ ես ասացի, որ Առողջապահության նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ մինչև շաբաթվա վերջ օրական 1000 հետազոտություն անցնենք, որը ամբողջական պատկերացում կտա իրավիճակի մասին: Այսօրվա դրությամբ 14 000 մահճակալ ունենք նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար, սակայն կեսն է զբաղված, լավ է, որ ծայրահեղ ծանր դեպքերի նվազում է եղել, 2 հոգի հիմա ավելի լավ վիճակում են գտնվում»:
Փաշինյանը նշեց, որ այս վիճակագրությունը հուշում է, որ սահմանափակումներն արդյունավետ են: Պետք է այս շաբաթ առավել խստությամբ պահենք սահմանափակումները, որպեսզի երկուշաբթի օրվանից հնարավոր լինի ռեժիմի թուլացման նոր մարտավարություն ընտրել: