Պաշտոնական
Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1339. ունենք 2 մահ
Հայաստանում ապրիլի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 48 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
Նոր դեպքեր - 48
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1339
- Առողջացածներ - 580
- Փաստացի բուժվողներ - 737
- Ընդհանուր թեստեր - 13373
- Մահվան ելքեր - 22
Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով