Կարեվոր
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 180–ով
Հայաստանում մայիսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 180 նոր դեպք է գրանցվել։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կայքում։
Նոր դեպքեր - 180
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 3718
- Առողջացածներ - 1500
- Փաստացի բուժվողներ -2149
- Ընդհանուր թեստեր - 34766
- Մահվան ելքեր - 48
- Մահվան ելքեր այլ պատճառով –21
Մահվան դեպքի վերաբերյալ. պացիենտը եղել է 65 տարեկան (տղամարդ), չի ունեցել ուղեկցող խրոնիկական հիվանդություն:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: