«  Մարտ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում են Դիլիջանի բակերում (տեսանյութ)

Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում են Դիլիջանի բակերում (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են բնություն բաց թողնված Կովկասյան ազնվացեղ եղջերուները զբոսնում Դիլիջան քաղաքի բակերից մեկում։

Շրջակա միջավայրի նախարարության կողմից տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի» աշխատակիցներն արագ արձագանքել են ահազանգին և տարածքից հեռացրել կենդանիներին՝ տեղափոխելով նրանց առավել անվտանգ վայր։ Եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։

«Խնդրում ենք հետագա նման միջադեպերի դեպքում անմիջապես ահազանգել «Դիլիջան» ազգային պարկ հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 268 27171, +374 268 27032։

Տեղեկացնենք, որ ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով»,- նշված է հաղորդագրության մեջ։