«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կուտակային կենսաթոշակի բաղադրիչը կբարձրանա եկամտահարկի դրույքաչափի նվազմանը զուգընթաց

Կուտակային կենսաթոշակի բաղադրիչը կբարձրանա եկամտահարկի դրույքաչափի նվազմանը զուգընթաց

 Կառավարությունը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ առաջիկա տարիներին առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի և ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների պետական բյուջեի և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը: 

 Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակի բաղադրիչը տարածվեց նաև մասնավոր հատվածում աշխատողների վրա, և որպեսզի հասարակության սոցիալական բեռը չծանրանար՝ կառավարության նախաձեռնությամբ ժամանակավոր փոփոխություն կատարվեց օրենքում, այդպիսով նախկին 5%։5% համամասնության փոխարեն սահմանելով՝ 7.5%։2.5%, որտեղ 7.5% վճարում է պետությունը, 2.5%՝ գործատուն։ Այս համամասնությունը պետք է պահպանվեր այնքան ժամանակ, քանի դեռ հարկային բարեփոխումների նոր փաթեթը ուժի մեջ չի մտել։ 

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծով՝ կառավարությունը հարկային բարեփոխումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել նաև պարտադիր կուտակայինի դրույքաչափի փոփոխություն։ 2019 թվա­կա­նի հուլիսի 1-ից գործելու է եկամտային հարկի միասնական, համահարթ 23 դրույքաչափ, որը մինչև մինչև 2023 թվա­կա­նը աստիճանաբար նախատեսվում է նվազեցնել մինչև 20 տոկոս:

Ժամանակահատված

Եկամտային հարկի դրույքաչափը

2019 թվականի հուլիսի 1-ից

23 տոկոս

2020 թվականի հունվարի 1-ից

22 տոկոս

2021 թվականի հունվարի 1-ից

21 տոկոս

2022 թվականի հունվարի 1-ից

20.5 տոկոս

2023 թվականի հունվարի 1-ից

20 տոկոս

Այսպես, առաջարկվող օրենսդրական նախագծով՝ 2020 թվականի հունվարի 1-ից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը կկկազմի ամսական համախառն եկամտի 6,5 տոկոսը՝ նախկին 7.5-ի փոխարեն, բայց ոչ ավել, քան 32500 դրամը՝ նախկին 37500 դրամի փոխարեն: Այսինքն, աշխատող անձանց կողմից պարտադիր կուտակայինին վճարվող գումարը կավելանա 1 տոկոսով կամ առավելագույնը 5000 դրամով:

Հաջորդիվ առաջարկվում է 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ, սույն օրենքի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար նախատեսված կուտակային հատկացման պետության համավճարը սահմանել ամսական համախառն եկամտի 5,5 տոկոսը, բայց ոչ ավել, քան 27500 դրամը: Սրա արդյունքում 2021 թվականի հունվարի 1-ից աշխատակիցներն իրենց եկամտի արդեն 4.5 տոկոսը պետք է վճարեն որպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վճար: