«  Հուլիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

Կրկին վիրավոր ունենք

Կրկին վիրավոր ունենք

Այսօր, ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն: Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանական գերատեսչությունից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող Ե. Խ.-ն։
Հուլիսի 11-ին ևս Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքում՝ Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։