«  Հունվար 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերին հերթական այցն են կատարել Բաքվում պահվող հայ գերիներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝  հավելելով, որ Բաքվում պահվողներին հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել։

«Ինչպես նախորդ այցերի դեպքում, այս անգամ էլ Բաքվում պահվող անձանց հնարավորություն է տրվել հեռախոսազանգեր կատարել, ինչպես նաև փոխանակել ձայնագրված տեսաուղերձներ, որը մեր հերթական գործողություններից մեկն է», - ասաց Ամատունին:

2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ պաշտոնական Բաքուն հաստատել է, որ Ադրբեջանում պահվում է 38 հայ գերի: Ըստ տարբեր գնահատականների՝ իրականում Բաքվում պահվող հայ գերիների թիվն ավելի մեծ է: