Պաշտոնական
ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները.
Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 593 հազար 140, ընտրության մասնակիցների թիվը 1 միլիոն 261 105 կամ 48․ 63 տոկոս, անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը` 4706։
Կողմ քվեարկած քաղաքացիների թիվն ըստ կուսակցությունների հետևյալն է՝
- ՀՀԿ – 59083 կամ 4․7 տոկոս,
- «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8514 կամ 0,68 տոկոս,
- ՀՅԴ - 48816 կամ 3,88 տոկոս,
- «Իմ քայլը», դաշինք - 884864 կամ 70,42 տոկոս,
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80047 կամ 6,37 տոկոս,
- «Քրիստոնեաժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6458 կամ 0,51 տոկոս,
- «Ազգային առաջընթաց» կուսակցություն - 4121 կամ 0,33 տոկոս,
- «Մենք» դաշինք - 25176 կամ 2 տոկոս,
- «Օրինաց երկիր» - 12393 կամ 0,99 տոկոս,
- «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն - 22868 կամ 1,82 տոկոս,
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 103801 կամ 8,26 տոկոս:
Անճշտությունների գումարային չափը 405 է: