Խոսք
Լևոն Բարսեղյանի խնդրանքը
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Խնդրանք
Էլ չլսեմ, թե ընտրական օրենսգիրքը մինչեւ արտահերթ ընտրությունները բարեփոխելու համար բավարար ժամանակ չկա։ Կա, տիկնայք եւ պարոնայք իշխանություններ, կա 2 տարի։ Այդ երկու տարուց երկու տարի երկու ամիսն արդեն անցել է, մնացել է երկու շաբաթ։ Սպասում են գրեթե բոլորը։ Հասկանալի է՞, թե՞ լրացուցիչ բացատրության կարիք կա։
Հա, մեկ էլ Վենետիկի հանձնաժողով-բան չպատմեք։ Կասեք՝ շնորհակալություն, հարգելի Վենետիկ, մեր երկրի շահը պահանջում է արագ բարեփոխել ընտրական օրենսգիրքը, շատ շնորհակալություն խորհուրդների համար, ահա ձեզ կոնյակ ու սեւ սալորի չիր, կերեք մինչեւ մենք կարգի բերենք ընտրական օրենսգիրքը»։