Լևոն Մնացականյանը` Ապրիլյան պատերազմի մասին (տեսանյութ)
Արցախի Հանրապետության ոստիկանապետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը ՀՀ ազգային ժողովի՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանել է հնչած բոլորին հարցերին։ Նա վստահեցնում է ՝ ՊԲ-ն պատերազմի օրերին կատարել է իր առջև դրված խնդիրը, թեև չի հերքում, որ թերություններ միշտ էլ կան, իր մասով ևս բացթողում կա:
Լևոն Մնացականյանը պնդեց, որ իրենց առաջ դրված խնդիրը կատարել են, և ճակատագրական սխալ լիենլու մասին խոսք լինել չի կարող։ Դիտարկմանը, թե հայկական կողմը 100-ից ավելի զոհ է ունեցել, պարոն Մնացականյանն ասաց․ «Ապրիլի 2-ից մինչև 5-ը 100-ից ավելի զոհ չի եղել, եղել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայողներ են եղել»։
Հարցին՝ Հայաստանն այդ օրերին 400՞, թե՞ 800 հա տարածք է կորցրել, Լևոն Մնացականյանն ասաց, որ իրենց հաշվարկով 400-ը։ Մնացականյանից հետաքրքրվեցին, թե իր բացթողումը ո՞րն է եղել, ինչին նա արձագանքեց․ «Իմ մասով էլ կա բացթողում»։ Այլ հարցերի նա չպատասխանեց։
Ավելին՝ Factor.am-ի տեսանյութում