Քաղաքական
Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը. Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը.
Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:
Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից: