«  Հոկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իսրայելացի մտավորականների հայտարարության մասին

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ իսրայելացի մտավորականների հայտարարության մասին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իսրայելացի գիտնականների հայտարարությանը, որով իրենց երկրի կառավարությունից պահանջել են զենք չվաճառել Ադրբեջանին:

«Ապշելու բան էր, թե ինչպես կարող է ահավոր ցեղասպանության զոհ դարձած մի ազգի կառավարություն, զուտ մերկանտիլ շահերից դրդված, ակտիվորեն սատարել մի այլ ազգի նկատմամբ կիրառվող բացահայտ ցեղասպանությանը: Իսրայելացի տասնհինգ մտավորականների հայտարարությունը հույս է ներշնչում, որ այդ երկրի հասարակությունը, ոտքի կանգնելով, վերջապես կստիպի սեփական կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից և հրաժարվել իր որդեգրած ամոթաբեր ու անմարդկային դիրքորոշումից:

Գոհացած եմ` հիշատակված հայտարարության ստորագրյալների շարքում տեսնելու իմ մտերիմ բարեկամ, Երուսաղեմի համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ հայագետ Մայքլ Սթոունի անունը, որին հղում եմ ջերմ ողջույններս»,- հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իսրայելցի գիտնականները նամակ են հղել Իսրայելի կառավարությանը, որում պահանջում են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:

Կովկասագետները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, ընդգծել, որ վերլուծությունները փաստում են, որ հարձակվողը Ադրբեջանն է, և Ադրբեջանի ագրեսիային աջակցում են Թուրքիան և տարածաշրջանից բերված վարձկանները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի քաղաքացիական բնակավայրերը, և դա պետք է անհապաղ դատապարտվի: Արցախի և Հայաստանի արձագանքը բացառապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով է և պետք է վայելի ազգերի ինքնորոշման սկզբունքը հարգող ցանկացած պետության աջակցությունը,- նշում են գիտնականները:

Իսրայելցի մտավորականներն ադրբեջանական ագրեսիան անհապաղ կասեցնելու կոչ են արել: Ցեղասպանություն ապրած հրեաների զենքի վաճառքն Ադրբեջանին պետք է պարզաբանվի: