«  Հուլիս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է ՀՅԴ գործունեությունը կասեցնելու փաստարկները. 2008 և 2011 թվականներ (տեսանյութեր)

Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է ՀՅԴ գործունեությունը կասեցնելու փաստարկները. 2008 և 2011 թվականներ (տեսանյութեր)

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք ՀՅԴ-ն ոչ թե փակվել է, այլ ժամանակավորապես կասեցվել` «Կուսակցությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար

ՀՅԴ-ին 6 ամիս ժամանակ էր տրվել կուսակցություն գործունեությունը ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: ՀՀ օրենսդրությունում հստակ գրված էր, որ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարեկրացիներից: ՀՅԴ բյուրոյի մեծամասնությունը սփյուռքահայեր էին:

Տարիներ շարունակ դիտավորյալ խեղաթյուրում են փաստերն ու իրադարձությունները` համապատասխան մթնոլորտ և տպավորություն ստեղծելու համար:

Առաջին տեսանյութ. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացնում է Հայ Հեղափոխական Դաշնակցության գործունեությունը կասեցնելու փաստարկները։
28 դեկտեմբերի, 1994թ.

Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՅԴ-ի կասեցման, «Դրոյի» (խմբ՝ քրեական գործ թիվ 62200395):և «31-ի» գործերի մասին. 2011թ։

– Աշխարհի բոլոր պետություններում կան օրենքներ կուսակցությունների գործունեության մասին, որտեղ նախատեսված են դեպքեր նրանց գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

– Հարցը շատ պարզ էր. ըստ մեր օրենքի՝ կուսակցությունների ղեկավարությունը չի կարող կազմված լինել օտարերկրացիներից։

– Դաշնակցությանը ներկայացվել է մեկ մեղադրանք՝ պահանջելով շտկել կանոնադրական անկարգությունը։ Սակայն այդ պահանջը Դաշնակցության կողմից ժամանակին չի կատարվել։

– 1997 թվականին ես ինքս արդեն, իմ անձնական նախաձեռնությամբ, բանակցություններ եմ սկսել Դաշնակցության հետ՝ այդ հարցը լուծելու համար։

– Այսօր դաշնակցությունը իր կանոնադրությունն իսկապես համապատասխանեցրել է Հայաստանի օրենքին։

– Դաշնակցության նկատմամբ թե՛ նախաքննությունը, թե՛ դատավարությունը որևէ մեղադրանք չի ներկայացրել։ Մեղադրանքները ներկայացվել են կոնկրետ անհատների նկատմամբ, կոնկրետ հանցագործությունների համար։ Դաշնակցության դատ չի եղել Հայաստանում։

– Բացվել էր նարկոտիկների գործ՝ Բեյրութից Երևան տեղափոխվող։ Խուզարկություններից հետո պարզվեց, որ այստեղ գործում է մի տեռորիստական խումբ։

– Մենք չենք իմացել, թե նրանք ով են։ Հետո պարզվեց, որ նրանք դաշնակցականներ են։

– 3 մարդասպանություն բացահայտվեց՝ իրենց ձեռքով կատարված, իրենց իսկ փաստաթղթերով հաստատված։

– Եթե այդ մարդիկ քաղբանտարկյալ էին, նրանցից երկուսը «Դրոյի» գործով, իսկ մեկը՝ «31-ի» գործով մինչև հիմա բանտում նստած են՝ Դաշնակցության իշխանության օրոք։

– «Դրոյի» գործը բացահայտել է Դավիթ Շահնազարյանը, իսկ «31-ի» գործը բացահայտել, ամբողջ հետաքննությունը վարել ու մինչև դատաքննության ավարտը վերահսկել է Սերժիկ Սարգսյանը։

Երկրորդ տեսանյութ.