«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Ազգակործան պատուհաս-խաբեբա, հրապարակիր 2019 թվականի փաստաթուղթը

Լևոն Զուրաբյան. Ազգակործան պատուհաս-խաբեբա, հրապարակիր 2019 թվականի փաստաթուղթը

Ազգակործան պատուհաս-խաբեբա, քեզ հստակ ասվել է. հրապարակիր Մինսկի խմբի 2019 թվականի ապրիլի և հունիսի խաղաղության պլանները, որ դու թաքցրել ես մեր ժողովրդից և բանակցելն ես անգամ գիտակցաբար մերժել, երկիրը նետելով կործանարար պատերազմի մեջ, որովհետև, ինչպես բացահայտում ես այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձումդ, քեզ պետք էր որդեգրել ռազմավարություն, որը կբերի մեզ «Ադրբեջանի հետ հաշտության և Թուրքիայի հետ երկխոսության»: Ստացվում է` դու ի սկզբանե ծրագրել էիր Արցախի կործանումն ու պարտությունը հանուն այդ «բարձր» նպատակի:

Հրապարակիր, որ բանավեճը կայանա: Չհրապարակելով այդ փաստաթուղթը` անգամ այն բանից հետո, երբ Մինսկի խումբը ինքդ լուծարեցիր և այլևս գաղտնապահության որեևէ կապանք չկա` դու, հենց դո´ւ ես փախչում բանավեճից և ճիշտ ես անում, որովհետև ճշմարտության լույսի տակ բանավեճում ոչ մի շանս չունես:

Դու սերիական ստախոս ես. խաբել ես պատերազմից առաջ, խաբել ես պատերազմի ընթացքի մասին, խաբում ես նաև քո իբր բերած «խաղաղության» մասին:

Քո խոսքին հավատ չկա, հրապարակիր 2019 թվականի փաստաթուղթը և բանավեճի կարիք չի լինի, որովհետև հրապարակման պահից ի վեր քո բանավիճելու ցանկությունը կվերանա ի սպառ և ընդմիշտ:

Ավելին՝ Լևոն Զուրաբյանի Ֆբ էջում