«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնությունները մրցակցում են և միմյանց խանգարում

Լևոն Զուրաբյան. Ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնությունները մրցակցում են և միմյանց խանգարում

Երեկ՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում news.am-ի հետ զրույցում ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ Վաշինգտոնում կայացած 4-օրյա բանակցություններին նշեց, որ Ամերիկյան կողմը նման բաներ կիրառում է, երբ հակամարտող կողմերին նմստըեցնում է սեղանի շուրջ եւ փորձում մի քանի օրվա ընթացքում նրանց դիրքորոշումները մոտեցնել: 

Զուրաբյանը հիշեցրեց, որ նման բան արվել է Քեմփ Դեւիդում, երբ Իսրայելի եւ Եգիպտոսի հաշտությունը կայացավ. «Փորձ արվեց Քի Վեսթում, երբ Ռոբերտ Քոչարյանին եւ Հեյդար Ալիեւին բերել էին Ֆլորիդա: Սա նմանատիպ մի փորձ էր, բայց երեւում էր, որ մի փոքր ավելի փոքր մասշտաբի փորձ էր եւ ակնհայտ էր, որ անպատրաստ էր, որովհետեւ իրականում ղեկավարների մակարդակով չէր արվել, արվել էր ԱԳ նախարարների մակարդակով: Երեւում էր, որ հաջողության երաշխիք չկար: Իրականում  պարզեց՝ իսկապես, դա չկայացավ: Դա նաեւ պետք է բացատրել նրանով, որ այսօր ղարաբաղյան կարգավորման երկու նախաձեռնություն կա՝ ռուսական եւ  արեւմտյան: Այդ նախաձեռնություններն իրար հետ մրցակցում են, հետեւաբար, մեկը մյուսին խանգարում են: Այնպես որ ակնկալել արագ լուծում, դժվար է, չնայած իրավիճակն այնպիսին է, որ եթե չլինի լուծում, կարող են լինել  շատ աղետալի զարգացումներ»,-ասաց Զուրաբյանը:

Հարցին, թե այդ մրցակցող հարթակներից որո՞ւմ է հայկական շահը պաշտպանվելու, ՀԱԿ փոխնախագահը պատասխանեց. «Նախ այդ հայկական շահը պետք է պատկերացնել, այսօրվա իշխանությունները դա չեն պատկերացնում, նրանք կարող էին այդ երկու մրցակցող նախաձեռնություններից ինչ-որ բան ստանային, ինչը անում է Ադրբեջանը: Բայց ստանալու համար դու պետք է պատկերացնես, թե ինչ ես ուզում ստանալ:

Բավականին լուրջ իրատեսական հիմքեր կային, կարգավորման հիմքում դնել ԼՂ  վերջնական կարգավիճակի առկախման  քաղաքականությունը, բայց մեր իշխանությունները դա չհետապնդեցին, նման տեսլական չունեցան: Տպավորություն է ստեղծվում, որ տեսլականն այն է, որ զոհաբերենք Ղարաբաղը եւ փորձենք այլ բաներ պահպանել: Այլեւս ոչ ոք չի խոսում ոչ Ղարաբաղի ինքնորոշման, ոչ նրա կարգավիճակի մասին: ՀՀ ղեկավարը չի խոսում այդ մասին, խոսում է լավագույն դեպքում անվտանգության, իրավունքների երշխավորման մասին»: