Լևոն Զուրաբյան. Հայաստանի կառավարությունը պետք է պատասխան տա

Հայաստանի կառավարությունը պետք է պատասխան տա, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի «համաձայնեցված» տեքստում կա բոլոր գերիների եւ Արցախի` պատանդ վերցրած ղեկավարների վերադարձի մասին դրույթ:
Սա միայն հումանիտար կամ ազգային արժանապատվության հարց չէ: Եթե այդ կետը չկա, նշանակում է Ադրբեջանը չի գնում խաղաղության: Անգամ եթե տեսականորեն պատկերացնենք, որ Ադրբեջանը ստորագրում է այդ փաստաթուղթը, բայց շարունակում է բանտերում պահել մեր գերիներին եւ դատել նրանց, նշանակում է` մենք խաղաղության մեջ չենք, հակամարտությունը սպառված չէ, եւ ցանկացած պահին Ադրբեջանը կարող է այդ կեղծ դատավարությունների արդյունքում հայտարարել, որ«բացահայտվել են» այնպիսի նոր իրողություններ, որոնք պահանջում են խզել խաղաղության պայմանագիրը եւ պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, ներառյալ ռազմական միջամտությունը, որը պետք է լուծի Հայաստանի «դենացիֆիկացիայի» խնդիրը:
Հետեւաբար, գերիների վերադարձը նախեւառաջ ազգային անվտանգության եւ խաղաղության երաշխիք ստեզծելու հարց է, որը, եթե չի ապահովվում, նշանակում է` Ադրբեջանը շարունակելու է պատերազմը Հայաստանի դեմ:
Խոսում ենք բազմաթիվ հարցերի մասին, որոնք անմիջականորեն ներազդում են մեր ապագայի վրա.
- Իրան ԱՄՆ բանակցությունները Օմանում եւ համաձայնության հնարավոր եզրերը
- Իրանի միջուկային քաղաքականությունը եւ ազերի անջատողականության օգտագործմամբ Իրանի մասնատման իսրայելական պլանը
- ԱՄՆ, Իսրայել, Ադրբեջան եռակողմ դաշինքի ստեղծման հեռանկարները եւ իսրայելական ու հայկական լոբբիների ազդեցությունը այդ գործընթացների վրա
- Ռուսաստանի եւ Չինաստանի հակադարձման հնարավորությունները Իրանի դեմ հարձակմանը
- Փաշինյանի կառավարության տգիտությունը միջազգային քաղաքականության եւ ներքին կառավարման հարցերում
- Փաշինյանի ընտանիքի կողմից Հրանտ Մաթեւոսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի, Չարենցի հեղինակավոր անունների անբարոյական եւ կեղծիքների վրա հիմնված օգտագործումը սեփական ձախողումները, պարտվողական անկարողությունն եւ ոչնչությունը պարտակելու նպատակով
- Իրական խաղաղության եւ անվտանգության հաստատման համար անհրաժեշտ համազգային համախմբման հեռանկարները:
Ամբողջական՝ Factor tv-ում: