«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. «Լրջանալու պահը երբեք այդքան լուրջ չի եղել քան այսօր» (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. «Լրջանալու պահը երբեք այդքան լուրջ չի եղել քան այսօր» (տեսանյութ)

«Հայ Ազգային Կոնգրեսի միակ առաքելությունը տեսնում ենք մեր պետության հզորացման եւ նրա քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության ապահովման մեջ։ Մենք ավելի բարձր առաքելության չենք հավակնում եւ մեզ գլոբալ գաղափարախոսությունների կամ տերությունների զինվոր  չենք դիտարկում եւ հանուն դրանց հայ ժողովրդին նահատակելու նպատակ մեր առաջ չենք դնում», ֆեյսբուքի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը :

«Երբ քաղաքական միտքը փոխարինում են հոգեցունց հուզմունքներով,  ռոմանտիկ երազանքներով կամ գաղափարախոսական պրոպագանդիստական կլիշեներով, սովորաբար, կործանում է լինում, հատկապես՝ աշխարհաքաղաքական խոցելի միջավայրում գտնվող փոքր պետությունների համար։ Լրջանալու պահը երբեք այդքան լուրջ չի եղել քան այսօր»։

Լուրջ վտանգ է սպառնում. եթե ռուսները պարտվեն, Անկարան և Բաքուն լուծելու են ՀՀ գոյության հարցը։ Այս մասին 24TV-ի  «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

Նրա համոզմամբ Հայաստանին լուրջ վտանգ է սպառնում, իսկ մեր կառավարությունն ընդամենն աղամանների հարց լուծող կառավարություն է և դժբախտաբար դժվար թե կարողանա օգտագործել Հայաստանի համար ստեղծված հնարավորությունները։

Զուրաբյանի կարծիքով, եթե ՌԴ-ն հաջողություն չունեցավ, ապա ամենայն հավանականությամբ նրա ներսում հեղափոխություն և ցնցումներ կլինեն, իսկ դա էլ ենթադրում է նրա դիրքերի թուլացում Անդրկովկասում։ Այդ պարագայում տարածաշրջանում վակուում է ստեղծվելու, և նրա տեղը զբաղեցնելու են Թուրքիան և Ադրբեջանը։

Մանրամասները՝ տեսանյութում.