Լևոն Զուրաբյան. «Լայքոկրատիայի սասանված դիրքեր» (տեսանյութ)
Ժիրայր Ոսկանյանի հաղորդման հյուրն է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Լևոն Զուրաբյանը նշել է.
Հայաստանը չպիտի լինի Նիկոլ Փաշինյանի կառավարման հմտությունների հղկման փորձադաշտ։ Եւ խաղաղության ու պատերազմի, եւ սահմանադրական մոդելի ընտրության, եւ հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում Փաշինյանն ի վերջո ընդունում է իր քաղաքականության ձախողումը, բայց այդ «պայծառացումը» ձեռք է բերվում Հայաստանի եւ Արցախի համար աղետալի ցնցումների գնով։
Ժողովրդավարության հարցերում իսկի այդ «առաջընթացն» էլ չկա։ Քննչական կոմիտեն դարձել է ՏԻՄ գլխավոր կառավարման կենտրոնը, քանի որ քրեական գործերը եւ հետապնդումներն իրականացվում են ոչ թե հանուն արդարադատության, այլ միան ՔՊ֊ի իշխանության ամրապնդման նպատակով։
Հայկ Մարությանի հեռացումը նույնպես որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ եւ ընդամենն արված է Երեւանի քաղաքապետարանը Նիկոլ Փաշինյանի եի ՔՊ֊ի շահադիտական նպատակների սպասարկմանը ենթարկեցնելու համար։ Բայց այն ձեռք բերվեց Փաշինյանի ռեժիմի համար բավականին մեծ գնով. Ֆեյսբուքյան լայքերի վրա հիմնված «լայքոկրատիան» լուրջ ճաքեր է տալիս։
Ամբողջական՝ 1in.am-ի տեսանյութում