«  Օգոստոս 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Իսկ հիմա ուշադիր...

Լևոն Զուրաբյան. Իսկ հիմա ուշադիր...

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՐՈւԹՅՈւՆԻՑ ԳԱՂՏՆԻ Է ՊԱՀՈւՄ ԶԱՆԳԵԶՈւՐՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ ՍՏՈՐԱԳՐԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ, ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԽԱԲԵԼՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, բացի ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Եռակողմ հռչակագրից, Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև երկկողմամի երեք հուշագիր.

1) «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին.

2) Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին.

3) Էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին:

ԻՍԿ ՀԻՄԱ ՈւՇԱԴԻՐ.
Այս երեք հուշագրերից, որոնք Փաշինյանն ու նրա քարոզչական մեքենան գիշեր-ցերեկ թմբկահարում են որպես մեծ նվաճում, այս երեք հուշագրերից և ՈՉ ՄԵԿՆ ահա,  ՍՏՈՐԱԳՐՈւՄԻՑ  12 ՕՐ ԱՆՑ,  չի ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ:

Օգոստոսի 21-ին տված ասուլիսում Փաշինյանը փորձում էր ձևեր թափել, թե Վաշինգտոնյան համաձայնության ամբողջ բովանդակությունը բացված է մեկ-էջանոց ԵՌԱԿՈՂՄ ՀՌՉԱԿԱԳՐԻ մեջ, և առաջարկում էր մեր հանրությանը ձեռք բերված համաձայնությունների մասին դատել` հիմնվեկով եռակողմ հռչակագրի տեքստի վրա:

Այստեղ է թաղված Փաշինյանի նոր Մեծ Խաբեության շան գլուխը: Բան այն է, որ Զանգեզուրյան միջանցքի 99-տարվա վարձակալության մասին գործարքը նկարագրված է հենց 1)-ին հուշագրի մեջ, որի տեքստը թաքցնում են հայ ժողովրդից: 2)-րդ և 3)-րդ հուշագրերը չեն հրապարակվում այն պատճառով, որ դրանց գաղտնազերծման դեպքում` է´լ ավելի կցցվեր այն հանգամանքը, որ չի հրապարակվում առաջին հուշագրի տեքստը:

Ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող է իրեն դեմոկրատական և թափանցիկ իշխանություն հորջորջող Փաշինյանի ռեժիմը այդքան բացայտ արհամարհել սեփական ժողովրդին և հանրությանը:

Հայոց լրատվամիջոցներին հորդորում եմ պահանջել կառավարությունից պատասխանել հետևյալ պարզ հարցերին:

1. Ինչպե՞ս են ձևակերպված 99 տարով Ադրբեջանը Նախիջևանին կապող հայկական տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանները ««Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին» ՀՀ և ԱՄՆ-ի միջև փոխըմբռնման հուշագրի տեքստում:

2. Արդյո՞ք վերոհիշյալ հուշագրերը գաղտնագրվել են որևէ պետական մարմնի կողմից համաձայն «Պետական գաղտնիքի մասին» օրենքի, ո՞ր պետական մարմինն է գաղտնագրել հուշագրերը և ի՞նչ հիմնավորմամբ:

3. Եթե գաղտնագրված չեն, ապա ի՞նչու չեն հրապարակվել, ստորագրումից արդեն 12 օր անց:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան