«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին

Լևոն Զուրաբյան. Նիկոլ Փաշինյանը դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին

Հայաստանի անկախության 34-րդ տարեդարձը դիմավորում ենք Արցախի և Հայաստանի գերեզմանափոր իշխանության օրոք, որի լեզուն անգամ չի պտտվում պատշաճորեն շնորհավորել  մեր երկրի ծննդյան տոնը:
«Չորրորդ Հանրապետություն» ֆեյք գաղափարի ներքո Փաշինյանն ու իր թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետության թուլացման և բովանդակազրկման գործով: Նրանք փորձում են քայքայել և վարկաբեկել Հայոց պետության ամրությունն ապահովող բոլոր ինստիտուտները, ավանդույթները և պատմական դարակազմիկ իրադարձությունները` 1991 թվականին նորանկախ Հայաստանի հիմնադրումը և դրա հիմքում ընկած Անկախության հռչակագիրը, Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, հայկական բանակը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, գաղափարախոսական  դիկտատից և բոլշևիկյան գրաքննությունից ազատ հասարակությունը, պետական խորհրդանիշները:

Մանկուրտային «Չորրորդ Հանրապետության» ստեղծման գործընթացն իրականացվում է միայն մեկ նպատակով` կատարել Ադրբեջանի պահանջները, որը նպատակ է դրել` Հայաստանը դարձնել իր վասալային, կամակատար պետությունը:

Հայաստանի պետությունը և նրա անկախությունը վտանգված են այսօր քան երբևէ 1991 թվականից ի վեր մեր նորանկախ պատմության մեջ:

Խաղաղությունը հնարավոր է հաստատել առանց «Չորրորդ Հանրապետության» ստեղծման փաթեթավորմամբ անկախության կորստի: Բայց դա չի կարող անել Նիկոլ Փաշինյանը, որն արդեն գտնվում է արտաքին կառավարման տակ և դարձել է Ադրբեջանի կամազուրկ գործակատարը: Նա դարձել է մեր անկախության գլխավոր թշնամին:

Անկախությունը վտանգված է, ժամանակն է ոչ միայն շնորհավորել Անկախության տոնը, այլև թիկունք կանգել նրան:

Կեցցե' Անկախությունը:

Լևոն Զուրաբյան