«  Մայիս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն չեն կարող ՀՀ-ին պարտադրել ինքնասպանություն՝ ընտրելով իրենց ճամբարը

Լևոն Զուրաբյան. Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ ՌԴ-ն չեն կարող ՀՀ-ին պարտադրել ինքնասպանություն՝ ընտրելով իրենց ճամբարը

Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Factor TV-ին տված հարցազրույցում խոսում է Հայաստան-Ադրբեջան բանակցային ներկա փուլի, այդ համատեքստում՝ Ռուսաստանի և Արևմուտքի քաղաքականության, նրանց միջև մրցակցության և Հայաստանի ճշգրիտ դիրքավորման մասին։ Լևոն Զուրաբյանն անրադառնում է նաև «Նեմեսիս» հուշարձանի տեղադրմանը.

«Մեր խնդիրն այն է, որ փոխանակ գործենք ռեալ ստրատեգիական դաշտում եւ իրատեսական նպատակներ դնելով ռեալ նվաճումների հասնենք` մենք կռվում ենք խորհրդանիշների, ցանկությունների եւ պատրանքների քարոզչական դաշտում, հովացնելով մեր սրտերը, բայց կորցնելով զինվորների կյանքը, տարածքներ եւ ազգային արժանապատվությունը: Դրոշ վառելը, Նեմեզիսի արձանի կառուցոումը, պատերազմից առաջ պոռոտախոս ոչմիթիզականությունը` այդ բոլորը ինքնակործան կեցվածքային «հայրենասիրության» դրսեւորումներն են, որի հետեւանքով նման պոզա ընդունած, բայց մեզ կործանարար պատերազմի տարած ոուժերը (ՀՅԴ-ն 1920-ին եւ Փաշինյանի ՔՊ-ն 2020-ին) հռչակվում են ազգասեր, իսկ ռեալ հաղթանակ բերած ուժերը` «պարտվողական» ու «ապազգային»:
Փաշինյանը չի էլ թաքցնում, ԱԺ-ում ուղիղ ասում է, որ նա դավաճանել է ազգային շահերին, որպեսզի իրենց դավաճան չանվանեն, եւ որ առ այսօր դա շարունակում է իրենց մտածողությունը լինել: Նա փաստորեն խոստովանում է, որ սեփական իշխանությունը փրկելու նպատակով նա տարել է մեր ազգը կործանման: Ավելի ողբերգականը սակայն այն է, որ թեթեւամիտ անմիջականությամբ արած այդ ինքնախոստովանությունը շատերի կողմից ընդունվում է որպես գոհացուցիչ արդարացում: Քանի դեռ մեր հանրության զգալի մասը հանդուրժող է մեր ազգային շահերի դեմ կատարված նման բացահայտ հանցագործության նկատմամբ, մենք շարունակելու ենք պարտվել», նշում է ՀԱԿ փոխնախագահը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։