«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Փաշինյանի բացառիկ խոստովանությունը (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Փաշինյանի բացառիկ խոստովանությունը (տեսանյութ)

Լուսինե Այրապետյանի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Քոչարյանը Փաշինյանին պետք էր որպես «քաղաքական բոբո», որի վերադարձով պետք է վախեցներ, որ մնար իշխանությանը: Այլապես վաղուց պատժած կլիներ մարտի 1-ի և կոռուպցիոն գործերի համար:

Բայց Ալիևի հրահանգը` Անկախության հռչակագիրը հանել Սահմանադրությունից, ժամանակ չի թողնում: Նա բռնաճնշումներով պետք է պոկի 6 մանդատ խորհրդարանական ընդդիմությունից և ալիևյան սահմանադրությունը դնի հանրաքվեի:

Իսկ ալիևյան սահմանադրությունից նա միայն մեկ բան է ակնկալելու, բացի շեֆի հրամանի կատարումից` դատական իշխանությունը ամբողջությամբ իրեն ենթարկելը:

Ալիևի մյուս հրահանգը` ատոմային էներգետիկայի փակումն է Հայաստանում: Ատոմակայանը 1989 թվականին փակեց սովետական կոմունիստական իշխանությունը: 1991-1995 թվականներին նորանկախ Հայաստանի իշխանությունը` հակառակ Թուրքիայի, Եվրոպական Միության և ԱՄՆ-ի ճնշումներին և պատմության մեջ առաջին անգամ վերաբացեց կոսերվացված ատոմակայանը (սա տարածված միֆ է, որ իբր «ատոմակայանը փակվել է ՀՀՇ- ի օրոք, իսկ վերաբացվել Քոչարյանի օրոք», իրականությունը մինչդեռ հետևյալն է` ատոմակայանը վերաբացվել է 1995-ի Տեր-Պետրոսյանի և նրա կառավարության որոշումով):

Սողացող օկուպացիային պետք է վերջ դրվի:
Լևոն Զուրաբյան