Լևոն Զուրաբյան. Փաշինյանը կառուցում է իր անձնական պաշտպանության համակարգը
Մեզ փորձում են բացատրել, որ Հռոմի ստատուտը Հայաստանը վավերացնում է, որպեսզի ինչ-որ կարևոր գործիք ունենա՝ Ադրբեջանին միջազգային ատյաններում պատասխանատվության ենթարկելու համար: ArmLur.am-ի հետ զրույցում նման դիտարկում է արել Հայ Ազգային Կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը.
«Ես չեմ պնդում՝ ՍԴ-ն միտումնավոր է ընտրել այս ժամանակահատվածը, բայց փաստ է, որ սա արվում է մի կոնտեքստում, երբ միջազգային քրեական դատարանը Պուտինին ձերբակալության հրաման է տալիս: Այս կոնտեքստում նման բան անելն արդյո՞ք չի նշանակում, որ մեր իշխանությունները թերագնահատում են հնարավոր վտանգները և շարունակում են միակողմանի քաղաքականությունը:
Պետք է հասկանալ՝ ի՞նչ են մտածում, որ նման քայլերի են գնում մեր իշխանությունները: Փաշինյանի ականջին, հավանաբար, փսփսացել են, որ ՌԴ-ի հետ թշնամանալուց հետո, արմևտյան դեսանտը լցվելու է Հայաստան և զբաղվելու է հայ ժողովրդի շահերի պաշտպանությամբ: Չգիտեմ՝ Փաշինյանը կարո՞ղ է նման բանի հավատալ, բայց ես անձամբ որևէ հիմք չունեմ հավատալու:
Փաշինյանը թքած ունի հայ ժողովրդի շահերի վրա. նա կառուցում է իր անձնական պաշտպանության համակարգը»,- նշում է Լևոն Զուրաբյանը: