«  Սեպտեմբեր 2025  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Яндекс.Метрика


Լևոն Զուրաբյան. Փաշինյանը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը (տեսանյութեր)

Լևոն Զուրաբյան. Փաշինյանը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը (տեսանյութեր)

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել է խորհրդարանական լսումներ: Քննարկվում է խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ելույթում ասաց.

«Միանգամից հայտարարում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում կազմել ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած ուժերի հետ»։

Անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ պետք է հեռացվի Փաշինյանը, Զուրաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման 7,5 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներով։ 

«Փաշինյանի գլխավոր հանցանքը ժողովրդի առաջ եւ գլխավոր ձախողումն այն էր, որ ինքը կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը։ Իր կառավարման ժամանակ մենք Ադրբեջանի հետ ունեցել ենք 10 ռազմական բախում, որի հետեւանքով կորցրել ենք 5000 մարդ, ևս մեկ հայոց աշխարհ՝ Արցախը կրկնեց Բիթլիսի, Վանի, Էրզրումի, Կարսի ճակատագիրը։ Հիմա էլ վտանգը կախված է Սյունիքի վրա։ 

Զուրաբյանը նշեք, որ այս ամենը հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետևանքով է, այս իշխանությունը ժողովրդից թաքցնում է մի կարևոր գաղտնիք, որն իր գործած հանցանքների ամենալուրջ վկայությունն է։

«Դա այն է, որ 2019 թվականի ապրիլին, իսկ հետո նաև հունիսին Մինսկի խմբի համանախագահության կողմից Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է խաղաղության մի փայլուն պլան, եթե այն իրագործվեր, մենք կունենայինք մի իրողություն, որ ընդամենը պետք է 5 շրջան հետ հանձնեինք Ադրբեջանին, և կկնքվեր լիակատար խաղաղություն՝ խաղաղարար զորքերով։ Իսկ ԼՂ կարգավիճակի հարցը շաղկապվում էր Քարվաճառի և Լաչինի ոչ միջանցքային մասի վերադարձի հետ։ Սա մի փայլուն լուծում էր»,- նշեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահը։

Զուրաբյանի խոսքով՝ այժմ Հայաստանը բանակցություններում այլևս կողմ չէ, այլ դառնում է Ադրբեջանի ստրատեգիական կողմնակի անձ, ինչպես 1938 թվականի Մյունխենի կոնֆերանսում Չեխոսլովակիան։

«Փաշինյանն դարձել է Ադրբեջանի գործիքը՝ փորձում է Հայաստանը դարձնել վասալական պետություն, փոխել սահմանադրությունը, կտրել կապերը անկախության հռչակագրից և վերացնել պետական ինստիտուտները։Նա պայքարում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ, ուզում է հանել Արարատը զինանշանից, ստեղծել նոր, ադրբեջանահպատակ հայաստանյան պետության մոդել։ Իսկ Արցախյան խնդրի ավարտը կապված է Հայաստանի անկախության ոչնչացման հետ։ Նրա հանցանքները պարզ են, և Նիկոլ Փաշինյանի հեռացումը մեր ժողովրդի գլխավոր պահանջն է», — եզրափակեց Լևոն Զուրաբյանը։

Lրագրողների հետ զրույցում  ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասաց.

«Ես նորմալ եմ համարում բոլոր այս քննարկումները, քանի որ իսկապես Նիկոլ Փաշինյանը հանցանքներ է գործել մեր ժողովրդի նկատմամբ, ու պետք է հեռացվի:
Նա վստահեցրեց՝ ՀՀ հիմնադիր նախագահը չի կարող անտարբեր, անմասն լինել մեր երկրի ճակատագրի նկատմամբ, երբ այն վտանգված է։
Լրագրողները խնդրեցին փակագծեր բացել, Լևոն Զուրաբյանն արձագանքեց․ «Թողեք ինտրիգը կամաց-կամաց բացվի»։

Հարցին՝ ՀՀ նախկին նախագահների համախմբում հնարավոր համարո՞ւմ եք, նա պատասխանեց․ «Նույն գետը երկու անգամ չեն մտնում։ Երբ 2021-ին իսկապես պետք էր այդ համախմբումը, Տեր-Պետրոսյանն առաջարկն արեց, բայց դա չկայացավ։ Հիմա նոր լուծումներ պետք է փնտրել։ Պետք է լինի լայն համախմբում քաղաքական ուժերի, հեղինակավոր անհատների։ Սա պիտի դառնա համաժողովրդական շարժում։ Մինչև ժողովուրդը ոտքի չկանգնի, ոչ մի հարց չի լուծվի»։

Լրագրողների դիտարկմանը՝ ՔՊ-ականներն ասում են, թե վախենում են Նիկոլ Փաշինյանից, քանի որ նա իր հետ բանավիճողներին կծեփի պատերին, Լևոն Զուրաբյանը զգուշացրեց. «Ե՛ս կծեփեմ Նիկոլ Փաշինյանին, ոչ անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Հինգ րոպե չի դիմանա»։

Լևոն Զուրաբյանի ամբողջական  ելույթը և լրագրողների հետ զրույցը ՝ տեսանյութերում