«  Ապրիլ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Պետք է առկախել Արցախի կարգավիճակի հարցը

Լևոն Զուրաբյան. Պետք է առկախել Արցախի կարգավիճակի հարցը

«Ակնհայտ է, որ իշխանության պրոպագանդան փորձում է արդարացնել պաշտպանության կազմակերպման ջանքերի բացակայությունը եւ հայ֊ադրբեջանական բանակցություններում կրավոր, սեփական նախաձեռնություններ բացառող, դիվանագիտությունը։ Ըստ էության, փորձում են ներշնչել մեր հասարակությանը, որ կրավորությունն ու վերջնական կապիտուլյացիան ընդունելու քաղաքականությունը որեւէ այլընտրանք չունի։
Պետրոսը անգամ փորձեց ստանալ Կոնգրեսի համաձայնությունը Արցախի վրա Ադրբեջանի դրոշը ընդունելուն։ Չստացվեց:

 Լեւոն Տեր-Պետրոսյանի արժանապատիվ խաղաղության ծրագիրը, որի վերջին հնարավորությունները կործանեց հենց Նիկոլ Փաշինյանը, մերժելով Մինսկի խմբի համանախագահության առաջարկները, եւ Նիկոլ Փաշինյանի/Վահագ Խաչատրյանի «խաղաղության դարաշրջանի» քաղաքականությունը որեւէ աղերսներ իրար հետ չունեն». ֆեյսբուքի իր էջում գրել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, անրադառնալով Պետրոս Ղազարյանի հետ իր հարցազրույցին:

«Իսկ հիմա վայելեք պրոպագանդիստի (խմբ՝ Պետրոս Ղազարյանի)  եւ ազատ լրագրողի հարցերի տարբերությունը», նշում է ՀԱԿ փոխնախագահը, ներկայացնելով իր այսօրվա հարցազրույցը Կարլեն Ասլանյանի հետ: