«  Հունիս 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Լևոն Զուրաբյան. Ռոբերտ Քոչարյանի տեսակը մերժելի է (տեսանյութ)

Լևոն Զուրաբյան. Ռոբերտ Քոչարյանի տեսակը մերժելի է (տեսանյութ)

Անցումային արդարադատությունը քիմիաթերապիայի պես մի բան է, ինչը կիրառելիս հասկանում ենք, որ դա ունի նաև կողմնակի էֆեկտներ, սակայն օրգանիզմը փրկելու, առողջացնելու այլ ելք չկա: Այս մասին «Ի՞նչ կառուցվածք պետք է ունենան անցումային արդարադատության մարմինները Հայաստանում և որո՞նք են դրանց գործունեության ժամկետային սահմանները» թեմայով քննարկման ժամանան ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ 

 «Հայաստանում անցումային արդարադատություն կիրառելու օրինակը նման է Հունաստանի, Չիլիի կամ Արգենտինայի օրինակին, որտեղ ռասսայական խնդիր չի եղել, այլ՝ բռնապետություն է գոյություն ունեցել։ Դեռ հարց է՝ Հայաստանը տեղավորվո՞ւմ է անցումային արդարադատության սահմաններում, թե՝ ոչ։

Երբ անցումային արդարադատություն է կիրառվում, մենք գործ ունենք մասսայական սպանությունների, մարդկանց իրավունքների խախտումների հետ, որն այնպես է խեղաթյուրել ամեն ինչ՝ պետական ինստիտուտները, որ այս ռեֆորմը պարտադիր է կիրառման համար։

Մարտի 1-ի ծանր ոճրագործության պատճառով անհրաժեշտություն է ստեղծվել անցումային արդարադատության։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանությունները կրակեցին սեփական ժողովրդի վրա, կիրառվեց բանակը, ունեցանք զոհեր»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

«Դեմ չեմ, անցումային արդարադատությունը թող ընդգրկի 1991 թվականից, բայց դա կլինի ժամանակի կորուստ»,- նկատեց ՀԱԿ փոխնախագահը։ 

Ամբողջական՝  factor.am-ի տեսանյութերում

https://youtu.be/KdD_mc-8Z6c