Լևոն Զուրաբյան. Նիկո՛լ, կրակի մեջ ես գցում մեր երկիրը (տեսանյութ)

Օգոստոսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ-ում Հայաստանը մտցնում է մի խաղի մեջ, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի և Իրանի կոշտ դիմադրությանը։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Արդյո՞ք Թրամփի միջնորդությամբ հայ-ադրբեջանական հաշտության գործընթացը կարող է դառնալ 1978 թվականի Քեմփ-Դեյվիդյան գործարքի նման բան, որի արդյունքում հաստատվեց կայուն խաղաղությունը Եգիպտոսի և Իսրայելի միջև:
Բազմաթիվ ռիսկային գործոններ ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ դա այդպես չի լինի.
1. Միացյալ Նահանգները Հայաստանին օգնելու կարճաժամկետ շահ ունեն, որպեսզի Ռուսաստանին դուրս մղեն Հարավային Կովկասից: Երբ և եթե դա տեղի ունենա, ԱՄՆ-ն և Եվրոպան Հայաստանի անվտանգությանն ու տնտեսությանն աջակցելու լուրջ շահագրգռվածութուն այլևս չեն ունենա:
2. Միացյալ Նահանգները կանգնած են լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ և այդ իսկ պատճառով չունեն Հայաստանի տնտեսությունն ու բանակը ուժեղացնելու համար ներդրումներ կատարելու պստրաստակամություն, ինչպես նաև Եվրոպան:
3. Խնդրահարույց է նաև Հայաստանին աջակցելու լոգիստիկան, իսկ Թուրքիան Արևմուտքի օգնության վրա ազդելու և այն ֆիլտրելու հսկայական լծակներ ունի:
4. Երկարաժամկետ առումով Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի արժեքավոր դաշնակիցներ են Արևվմուտքի և Իսրայելի համար քան Հայաստանը:
5. Առաջարկված լուծումը հակամարտություն է առաջացնում Ռուսաստանի և Իրանի ֆունդամենտալ շահերի դեմ և հղի է Հայաստանի համար կործանարար աշխարհաքաղաքական էսկալացիայով:
6. Անգամ խաղաղության այս պլանի իդեալական անցնցում իրականացման դեպքում Հայաստանը կհայտնվի Ադրբեջանից տնտեսական հսկայական կախվածության մեջ, որը թույլ կտա նրան Հայաստանին պարտադրել մեր պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարական ազատություններին սպառնացող զիջումներ:
7. Ավելի ճիշտ քաղաքականություն է` այնպիսի լուծումներ փնտրել, որոնք Հայաստանում կներդաշնակեցնեն աշխարհաքաղաքական խաղացողների շահերը:
Մանրամասները՝ տեսանյութում։